Մայիսի 28՝ Հայաստանի առաջին հանրապետության օր
Մայիսի 28-ը Հայաստանի առաջին հանրապետության օրն է։ 1918 թ. մայիսի 28-ին, Սարդարապատի, Բաշ-Ապարանի (Ապարան) և Ղարաքիլիսայի (Վանաձոր) ճակատամարտերում Օսմանյան կայսրության դեմ տարած հաղթանակներից հետո, հռչակվեց Հայաստանի առաջին հանրապետությունը, և վերականգնվեց հայ ժողովրդի 9 դար առաջ կորցրած անկախությունը։ Հայրենիքի մնացած հողերը պաշտպանում էր ամբողջ ժողովուրդը՝ ներառյալ ծերերը, կանայք և երեխաները։ Մայիսի 28-ին Թիֆլիսում (Թբիլիսի), Անդրկովկասյան դեմոկրատական ֆեդերատիվ հանրապետության փլուզումից հետո, Հայոց ազգային խորհուրդը հռչակեց Հայաստանի Հանրապետությունը։
Լուսանկարում հրացաններով զինվորները շարքով կանգնած են ճանապարհի երկայնքով, նրանց դիմաց՝ սև վեղարներով և գավազաններով հոգևորականներ, ետևում՝ զարդաքանդակ մուտքով եկեղեցի և ժողովուրդ։








