Մեր ՊատմությունըՀայոց պատմությունը լուսանկարներում
Էլեն Բյուզանդ՝ Սարդարապատի ճակատամարտի մասնակից
№ 0213 · Լուսանկար

Էլեն Բյուզանդ՝ Սարդարապատի ճակատամարտի մասնակից

Լուսանկարում Էլեն Բյուզանդն է։ Նա ծնվել է Գյումրիում և որոշ ժամանակ ապրել Կարսում։ Սովորել է Թիֆլիսի (Թբիլիսի) Հովնանյան աղջիկների հայտնի գիմնազիայում, իսկ 1916 թվականին ընդունվել է Վարշավայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ։ Եղել է Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության անդամ։

1918 թվականին եկել է Հայաստան և մասնակցել Սարդարապատի ճակատամարտին։ Հետագայում աշխատել է Հայաստանի Առաջին Հանրապետության խորհրդարանի գրասենյակում՝ որպես քարտուղար։ Հայաստանի խորհրդայնացումից հետո ձերբակալվել է։ Ավելի ուշ տեղափոխվել է արտերկիր, ապրել Իրանում, ապա Ֆրանսիայում, որտեղ զբաղվել է հասարակական և գրական գործունեությամբ։

Տպագիր դիմանկարում տարեց կին է՝ կարճ գանգուր մազերով, պարանոցին՝ ուլունքաշար։

Արխիվային №
0213
Ժամանակ
Անհայտ
Վայր
Անհայտ
Տարածաշրջան
Հայաստան
Թեմաներ
Հայ կինըԶինվորական պատմությունԱնձինք

Նման նյութեր