Մեր ՊատմությունըՀայոց պատմությունը լուսանկարներում
Ղարաքիլիսայի ճակատամարտի մասնակիցներ, 1918
№ 0862 · Լուսանկար

Ղարաքիլիսայի ճակատամարտի մասնակիցներ, 1918

Լուսանկարում Ղարաքիլիսայի 1918 թվականի մայիսի 26–28-ի ճակատամարտի մասնակիցներն են՝ չորս տղամարդ։ Երկուսը նստած են ծաղկեփնջով սեղանի երկու կողմերում, երկուսը կանգնած են նրանց հետևում։ Երեքը կրում են խաչանշանով գլխարկներ, մեկը՝ բրդյա փափախ։

Սարդարապատի առաջին հաղթանակի լուրից ոգևորված՝ մայիսի 25-ին կազմավորվեց Ղարաքիլիսայի ճակատը։ Հայկական կողմն այստեղ ուներ 7 հազար զինվոր և սպա, 20 գնդացիր և 12 թնդանոթ, թուրքականը՝ 10 հազար զինվոր և սպա և 70 թնդանոթ։ Մարտն առաջինը սկսեց Գ. Նժդեհը՝ 40 հեծյալով։ Մայիսի 26-ին գնդապետ Ա. Բեյ-Մամիկոնյանը շրջանցեց թուրքերի աջ թևը։ Կռվին մասնակցեցին նաև մոտակա գյուղերի բնակիչները և հազարավոր գաղթականներ։ Մայիսի 28-ին թուրքերն անցան զանգվածային գրոհի և երկու օր անց գրավեցին Ղարաքիլիսան. խաղաղ բնակչությունը ենթարկվեց կոտորածի։

Մեծ կորուստներ կրելով՝ թուրքերը չշարունակեցին հարձակումը Դիլիջան–Ղազախ ուղղությամբ։ Վեհիբ փաշան 1918 թվականի մայիսի 31-ին Բաթումում հայկական պատվիրակության հետ հանդիպմանը խոստովանել է, որ հայերն ապացուցեցին, թե կարող են լինել աշխարհի լավագույն զինվորները։

Արխիվային №
0862
Ժամանակ
Անհայտ
Վայր
Ղարաքիլիսա (Վանաձոր)
Տարածաշրջան
Հայաստան
Թեմաներ
Զինվորական պատմությունԱնձինք

Նման նյութեր