Սենեքերիմ Արծրունու գահը Վարագավանքում
Լուսանկարում պատկերված են Վարագավանքի վանականները, որոնք ցուցադրում են Վասպուրականի վերջին թագավոր Սենեքերիմ Արծրունու գահը։ Կենտրոնում փորագրազարդ գահն է, շուրջը՝ սրածայր գլխանոցներով 4 հոգևորական, 2 սպիտակազգեստ տղա և ևս մեկ տղամարդ։ Հոգևորականների կրծքին խաչեր են, երկուսի ձեռքին՝ գավազան։
Սենեքերիմ Արծրունին իշխել է 10-րդ դարի վերջից մինչև 11-րդ դարի առաջին քառորդը և եղել է Արծրունիների տոհմի վերջին գահակալը Վասպուրականում։ Նրա կառավարման տարիներին թագավորությունը ենթարկվել է թուրքական ցեղերի հարձակումներին։ Գահը դարձել է թագավորական իշխանության և կորցրած պետականության հիշողության խորհրդանիշ։








