Զեյթունի 1895–1896 թթ. դիմադրության հուշարձանը, Հալեպ
Զեյթունի 1895–1896 թթ. դիմադրության հուշարձանը Հալեպի Սուրբ Գևորգ եկեղեցում, Սիրիա։
Հուշարձանը կարմրավուն քարից է։ Վերևում քանդակված է ծառ, ձախում՝ խաչ բռնած ձեռք, մեջտեղում՝ վեց դեմք, իսկ ներքևում՝ արձանագրություններով կլոր վահան, որի վրա խոշոր տառերով գրված է «Զեյթուն»։ Վահանի երկու կողմերից դուրս է գալիս սուր։ Վերևի ձախ մասում փորագրված է 1895, աջ մասում՝ 1862 թվականը՝ արձանագրություններով։








