Դավիթ Անհաղթը, 13-րդ դարի մանրանկար
13-րդ դարի մանրանկար, որում պատկերված է հայ նորպլատոնական փիլիսոփա Դավիթ Անհաղթը։ «Անհաղթ» մականունը նա ստացել է փիլիսոփայական բանավեճերում մշտական հաղթանակների համար։ Փիլիսոփայությամբ զբաղվել է Բյուզանդիայում, հասուն տարիքում վերադարձել է Հայաստան և մահացել Հյուսիսային Հայաստանում։ Նրա երկերը պահպանվել են հայերեն և հունարեն։
Ձեռագրի էջի ձախ կողմում նստած է լուսապսակով մորուքավոր մարդ՝ կապույտ և մանուշակագույն հագուստով։ Վերևում զարդանախշ գլխազարդ է, աջում՝ զարդարված մեծ տառեր և հայերեն երկաթագիր տեքստ, լուսանցքում՝ բուսական զարդանախշ։








