Մեր ՊատմությունըՀայոց պատմությունը լուսանկարներում
Անանիա Շիրակացու արձանը1 / 4
№ 0218 · Առարկա

Անանիա Շիրակացու արձանը

Արձանը նվիրված է 7-րդ դարի հայ մեծ գիտնական Անանիա Շիրակացուն՝ փիլիսոփա, աստղագետ և մաթեմատիկոս։ Նա շարունակել է հին գիտության ավանդույթները և մեծ ուշադրություն է դարձրել փորձին ու դիտարկմանը։ Շիրակացին պաշտպանում էր այն միտքը, որ Երկիրը գնդաձև է, բացատրում էր արևի և լուսնի խավարումների պատճառները և քննադատում աստղագուշակությունն ու սնահավատությունները։

Նրա կարևոր աշխատություններից են «Տիեզերագրությունը», «Օրացույցի տեսությունը», «Երկնքի շարժման մասին» և «Թվաբանությունը»։

Քարե արձանը ներկայացնում է մորուքավոր գիտնականին՝ թիկնոցով։ Նա մի ձեռքում գունդ է պահում, իսկ մյուսը մոտեցրել է կզակին։

Արխիվային №
0218
Ժամանակ
Անհայտ
Վայր
Անհայտ
Տարածաշրջան
Հայաստան
Թեմաներ
ԱրվեստԱնձինք

Նման նյութեր