Յարխուշտա
Յարխուշտան հայկական ռազմական պար է, որը պարում էին միայն տղամարդիկ՝ Արևմտյան Հայաստանի Սասուն գավառում։ Ըստ ստուգաբանություններից մեկի՝ «յարխուշտա» նշանակում է «զենքի ընկեր»։ Հնում զինվորներն այս պարը պարում էին մարտից առաջ։ Պարը նման է 2 մարտիկի կռվի, որոնք հերթով հարձակվում են միմյանց վրա։ Յարխուշտան հայտնի է միջնադարից և հիշատակվում է հայ պատմիչների, օրինակ՝ 5-րդ դարի պատմիչ Մովսես Խորենացու երկերում։
Նկարում առջևում 2 պարող տղամարդ են՝ ձեռքերը գլխավերևում, գոտիներին՝ դաշույններ։ Հետևում կանգնած են ավանդական տարազով կանայք ու տղամարդիկ, երաժիշտները նվագում են թմբուկ և փողային գործիք, հեռվում եկեղեցի է։ Նկարի անկյունում նշված է 2012 թվականը։








