Արծաթյա կախազարդ Արևմտյան Հայաստանից
Արծաթյա կախազարդ Արևմտյան Հայաստանից, 18-րդ դար։
Կլոր կախազարդի մակերեսը զարդարված է ծաղիկների, ոլորուն նախշերի և 2 թռչնի դրոշմազարդ պատկերներով։ Վերևում կանաչավուն ներդիրով զարդ է, ներքևում՝ միջանցիկ զարդ, կողքերում՝ 2 մուգ կարմիր քար։ Ստորին եզրից շղթաներով կախված են 6 ուղղանկյուն թիթեղներ, վերևում կախելու օղակ կա։








