«Սևանի Աստվածածին», 17-րդ դար
Անհայտ նկարչի «Աստվածածինը մանկան հետ» կտավը, որը հայտնի է նաև «Սևանի Աստվածածին» անունով։ Յուղաներկ կտավի վրա, 17-րդ դար, Հայաստան։
Աստվածածինը պատկերված է լուսապսակով, կարմիր զգեստով և մուգ կապույտ քողով, գրկին՝ մանուկը։ Առջևում՝ սեղանի վրա, դրված են մուրճ, աքցան, նիզակ և այլ առարկաներ։ Ներկաշերտը ճաքճքված է։








