Արծաթե իր՝ առյուծի պատկերով, մ.թ.ա. 8-րդ դար
Արծաթե իր, մ.թ.ա. 8-րդ դար, Արարատյան թագավորություն։ Պահվում է Բրիտանական թանգարանում։
Ճաքճքված արծաթե թիթեղի վրա ուռուցիկ պատկերված է քայլող առյուծ՝ վեր բարձրացված ոլորուն պոչով։ Վերևում և ներքևում բուսական զարդեր են, եզրերով անցնում է ուլունքանման կետերի շարք։








