Ալեքսանդրապոլի հյուսիսային մասի տեսքը
Բացիկ՝ ռուսերեն «Ալեքսանդրապոլ։ Քաղաքի հյուսիսային մասի ընդհանուր տեսքը» մակագրությամբ։ Երևում են քարե մեկ և երկհարկանի տներ, հարթ տանիքներ, փողոց, իսկ առաջին պլանում՝ սայլեր և քարերի կույտեր։ Հեռվում լեռներ են։
1837 թվականին Գյումրին վերանվանվեց Ալեքսանդրապոլ։ Նույն տարում հին բերդի մոտ հիմնվեց նոր բերդ, որտեղ գտնվում էր Ալեքսանդր Հռոմեացի նահատակի (4-րդ դար) անունով եկեղեցի։








