Մեր ՊատմությունըՀայոց պատմությունը լուսանկարներում
Եկեղեցին Երևանի քաղաքային գերեզմանատանը
№ 0518 · Լուսանկար

Եկեղեցին Երևանի քաղաքային գերեզմանատանը

Հին Երևանի այս եկեղեցին կառուցվել է 1900 թվականին և գտնվում էր քաղաքային գերեզմանատան կենտրոնական մասում՝ այժմյան Կոմիտասի անվան պանթեոնի մոտ։ Այն քանդվել է 1930-ական թվականների սկզբին՝ գերեզմանատան հետ միասին։

Լուսանկարում երևում է եկեղեցին՝ խաչով պսակված կոնաձև ծածկով գմբեթով։ Առջևում խաչերով պսակված 2 բարձր, զարդաքանդակ տապանաքար է, շուրջը՝ այլ շիրիմներ և քարերի կույտեր։

Արխիվային №
0518
Ժամանակ
Անհայտ
Վայր
Երևան
Տարածաշրջան
Հայաստան
Թեմաներ
Եկեղեցիներ և վանքերԵրևանՃարտարապետություն

Նման նյութեր