Ախալցխայի հայուհի՝ ազգային տարազով
Լուսանկարում պատկերված է Ախալցխայից հայ կին՝ 19-րդ դարի վերջերին։ Նա կրում է հարուստ զարդարված ազգային տարազ, գլխազարդ և բազմաշերտ զարդեր, որոնք վկայում են ընտանիքի սոցիալական դիրքի և տարածաշրջանի մշակութային ավանդույթների մասին։
Երկար մուգ զգեստը ծածկված է բաց գույնի ասեղնագործությամբ, գլխազարդից զարդեր են կախված, գլխին ժանյակե քող է։ Կինը կանգնած է՝ հենված փորագրազարդ փայտե պատվանդանին, հատակին նախշազարդ բարձեր են։
Լուսանկարը բացիկ է, որի ներքևում ռուսերեն և ֆրանսերեն մակագրություն կա՝ «Ախալցխացի հարուստ հայուհի», «Կովկասյան տիպեր»։








