Մեր ՊատմությունըՀայոց պատմությունը լուսանկարներում
Արղության-Երկայնաբազուկների տոհմի հայուհիներ, Թիֆլիս
№ 0732 · Լուսանկար

Արղության-Երկայնաբազուկների տոհմի հայուհիներ, Թիֆլիս

Արղության-Երկայնաբազուկների իշխանական տոհմի հայուհիներ։ Թիֆլիս, 19-րդ դար։

Լուսանկարը բացիկ է, որի տակ անգլերեն գրված է՝ «Թիվ 191։ Կովկասյան շարք։ Իշխանուհի Արղության-Երկայնաբազուկի 2 դուստրը»։ Երիտասարդ կանայք ազգային տարազով են՝ զարդարված գլխանոցներով, բազմաշարք վզնոցներով, ապարանջաններով և գոտիներով։ Ձախում կանգնածը ձեռքին դափ է բռնել, աջում կանգնածի շրջազգեստը ծաղկանախշ է։

Արխիվային №
0732
Ժամանակ
19-րդ դար
Վայր
Թիֆլիս (Թբիլիսի)
Տարածաշրջան
Վրաստան
Թեմաներ
Հայ կինըՏարազԸնտանիք

Նման նյութեր