Վարդան Մամիկոնյանի դամբարանը Խոյի դաշտում
Վարդան Մամիկոնյանի դամբարանը Խոյի դաշտում, Իրան։
Վարդան Մամիկոնյանը հայ զորավար էր, իշխան, ազգային հերոս և Հայ առաքելական եկեղեցու սուրբ։ Նա գլխավորել է հայերի ապստամբությունը Սասանյան Իրանի դեմ, որը փորձում էր պարտադրել զրադաշտական կրոնը։ Թշնամուն մեծ վնաս հասցնելով՝ հայերը կարողացան պաշտպանել քրիստոնյա մնալու իրենց իրավունքը։ Ծնվել է 393 թվականին, Արտաշատում։
Լուսանկարում քարից և աղյուսից կառուցված, գմբեթավոր, մասամբ ավերված շինություն է։ Դրա առջև կանգնած և նստած են մեկ տասնյակից ավելի տղամարդ, մեծ մասը՝ մուգ բարձր գլխարկներով, աջում 2 ձի է։








