Հայկական դեղատունը Ադանայում, 1919
Լուսանկարն արվել է 1919 թվականին։ Պատկերված է Ադանայի հայկական դեղատունը։ Սա սպիտակ շենք է՝ վերին հարկում փայտե պատշգամբով, պատուհանները՝ փեղկերով։ Առաջին հարկի պատուհանների վերևում դեղատան ցուցանակն է, պատուհաններից մեկից կախված է եռագույն դրոշ։ Մուտքի մոտ կանգնած են զինվորական համազգեստով 2 տղամարդ, իսկ աջում՝ կամարաձև դռան մոտ, մի քանի կին։
Ադանան տարբեր ժամանակներում պատկանել է Մեծ Հայքին, Հռոմեական և Բյուզանդական կայսրություններին, Կիլիկիայի հայկական թագավորությանը և Օսմանյան կայսրությանը։ 19-րդ դարի վերջում քաղաքում ապրում էր շուրջ 24 000 մարդ, որոնց մեծ մասը հայեր էին։ Ադանան առևտրային կարևոր կենտրոն էր Տավրոսի լեռնանցքների մոտ, և բեռնված նավերը գետով հասնում էին մինչև քաղաք։








