Երիտասարդ հայուհի Թեհրանից, 1895 թ.
Երիտասարդ հայուհու լուսանկար Թեհրանից, 1895 թ.։ Չ. Ռ. Սմիթի արխիվ։
Լուսանկարի ներքևում անգլերեն գրված է՝ «Հայ աղջիկ, Թեհրան»։ Աղջիկը կանգնած է բաց գույնի երկար զգեստով և գոտիով, գլխին փոքր գլխանոց է, մազերը հյուսված են երկար, բարակ հյուսքերով, վզին խաչով վզնոց է։ Ձախում երևում է նախշազարդ գործվածքով ծածկված առարկա։








