Սաթենիկ թագուհու պատկերով բացիկ, Կիպրոս, 1915
Կիպրոսի 1915 թվականի փոստային բացիկ՝ Արտաշես Մեծի կնոջ՝ հայոց Սաթենիկ թագուհու պատկերով։
Բացիկին պատկերված է երկար զգեստով, թիկնոցով և քողով կին՝ գլխին թագ, ձեռքին՝ գավազան։ Պատկերի տակ գրված է «ՍԱԹԻՆԻԿ»։ Վերևի աջ անկյունում Կիպրոսի 2 նամականիշ է՝ փոստային կնիքով, ձախում՝ անգլերեն ձեռագիր տողեր և «6/11/15» ամսաթիվը։








