Զորավար Անդրանիկ
1865 թվականի փետրվարի 25-ին ծնվել է հայ ժողովրդի մեծ զավակ Զորավար Անդրանիկը։ Անդրանիկ Թորոսի Օզանյանը 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հայ ազգային-ազատագրական շարժման առաջնորդներից է, հայ ժողովրդի ազգային հերոս։ Հայտնի է նաև Զորավար Անդրանիկ, Գեներալ Անդրանիկ և Անդրանիկ փաշա անուններով։ 1918 թվականի հունվարի 23-ին ստացել է գեներալ-մայորի կոչում։
Ծնվել է Գարահիսարում (Թուրքիա), մահացել է 1927 թվականի օգոստոսի 31-ին Ռիչարդսոն Սփրինգսում (Կալիֆոռնիա, ԱՄՆ)։ Թաղման վայրը՝ Պեր Լաշեզ գերեզմանատուն, Փարիզ։
Լուսանկարում Անդրանիկը նստած է բազկաթոռին՝ զինվորական համազգեստով, կրծքին՝ շքանշաններ, ձեռքին՝ թուր։








