Մեր ՊատմությունըՀայոց պատմությունը լուսանկարներում
Հայկական արծաթե հմայիլ, 18771 / 2
№ 0483 · Առարկա

Հայկական արծաթե հմայիլ, 1877

Հայկական արծաթե հմայիլ՝ թվագրված 1877 թվականով։ Չափսերը՝ 6½ × 4 սմ։ Այն հաճախ կախում էին երեխայի օրորոցից կամ կարում փոքր երեխաների հագուստին։

Հմայիլը կաթիլաձև է, վերևում՝ կախելու օղակով։ Կենտրոնական շրջանակում վեցթևանի աստղ է, շուրջը՝ մահիկներ և աստղիկներ։ Վերևում ծաղիկներով զամբյուղ է փորագրված, իսկ եզրերով շարված են ծաղկազարդեր։

Արխիվային №
0483
Ժամանակ
1877
Վայր
Անհայտ
Տարածաշրջան
Այլ վայրեր
Թեմաներ
ՄանկությունԿենցաղ

Նման նյութեր