Էջմիածնի Մայր տաճարի մուտքը
Լուսանկարում Էջմիածնի Մայր տաճարի մուտքն է։ Մուտքի կամարն ու թաղակապ առաստաղը ծածկված են հարուստ զարդաքանդակներով և նախշերով, փայտե երկփեղկ դուռը փորագրազարդ է, դռան վերևում 2 տողանի հայերեն արձանագրություն է։ Կողքերին պտուտակաձև սյուներ են, պատերի խորշերում՝ որմնանկարներ, վերևից կախված է կանթեղ։
Մայր տաճարը քրիստոնեական աշխարհի առաջին և Հայաստանի ամենահին տաճարներից է։ Նրա կառուցումը սկսվել է 4-րդ դարում՝ Գրիգոր Լուսավորչի գլխավորությամբ, որը հայոց առաջին կաթողիկոսն էր և Հայաստան բերեց քրիստոնեությունը։ Վանական համալիրը գտնվում է Արմավիրի մարզի Էջմիածին (Վաղարշապատ) քաղաքում։ Սկզբում տաճարը բազիլիկ էր, այժմ այն խաչաձև-գմբեթավոր եկեղեցի է՝ 3 խորաններով։ 2000 թվականից համալիրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում է։








