Մշո Սուրբ Կարապետ վանքի փայտե դուռը, 1312 թ.
Լուսանկարում Մշո Սուրբ Կարապետ վանքի երկփեղկ փայտե դուռն է՝ պատրաստված 1312 թվականին։ Հայ կիրառական արվեստի այս գլուխգործոցն այժմ պահվում է Կանադայում՝ մասնավոր հավաքածուում։
Մշո Սուրբ Կարապետը Հայ առաքելական եկեղեցու պատմական վանք է Արևմտյան Հայաստանում, այժմ՝ Թուրքիայի տարածքում, Մուշից հյուսիս-արևմուտք, Արածանի (Մուրադ) գետի աջ ափից մի փոքր հեռու։
Երկու փեղկերը ծածկված են մանր փորագրված երկրաչափական և բուսական նախշերով։ Յուրաքանչյուր փեղկի վրա քանդակված է կանգնած կերպարների շարք, ներքևի եզրին փորագրված արձանագրություն կա։ Փայտը ճաքեր և վնասվածքներ ունի։








