«Արաքս» ֆուտբոլային ակումբի խաղացողները
1906 թվականին Կոստանդնուպոլսի մրցաշարերից մեկում առաջին հայկական ֆուտբոլային ակումբը՝ «Բալթալիմանը», 5:0 հաշվով հաղթեց թուրքական «Գալաթասարային»։ Դա հայկական և թուրքական ֆուտբոլային թիմերի միջև պատմության մեջ առաջին խաղն էր։ 1908 թվականին «Բալթալիմանը» վերակազմավորվեց և բաժանվեց երկու ակումբի՝ «Արաքսի» և «Թորքի»։
Լուսանկարում «Արաքս» ակումբի խաղացողներն են։ Կանգնած և նստած են 13 տղամարդ, մեծ մասը մարզական շապիկներով և գետրերով, երկուսը՝ կոստյումով։ Կենտրոնում նստածը գնդակ է բռնել։ Ետևում կախված պաստառին գրված է՝ «ԱՐԱՔՍ Ֆ. ԱԿՈՒՄԲ 1908»։








