Սողոմոն Թեհլիրյանը ընտանիքի հետ, Երզնկա, 1908
Լուսանկարն արվել է 1908 թվականին Երզնկայում՝ Օսմանյան կայսրությունում։ Կադրում Սողոմոն Թեհլիրյանն է՝ հոր, եղբայրների և քույրերի հետ։ Սողոմոնը կանգնած է ձախ կողմում՝ ընդամենը 12 տարեկան, և ձեռքին դաշույն է։ Կենտրոնում նստած է հայրը՝ 2 մանուկ գրկին, իսկ շուրջը կանգնած և նստած են մյուս երեխաները։
1915 թվականից հետո Թեհլիրյանների մեծ ընտանիքից գրեթե ոչ ոք կենդանի չմնաց. նրանք դարձան Հայոց ցեղասպանության զոհեր։ 1921 թվականի մարտի 15-ին Բեռլինում Սողոմոն Թեհլիրյանը կրակեց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշայի վրա։








