Քարահունջ աստղադիտարանը Սիսիանի մոտ
Սիսիան քաղաքից 3 կմ հեռավորության վրա է գտնվում Հայաստանում հնագույն աստղագիտական մշակույթի վկայությունը՝ Քարահունջ քարե աստղադիտարանը։ Այն կազմված է խնամքով բացված միջանցիկ անցքերով հարյուրավոր ուղղաձիգ մեծ քարերից, որոնք որոշակի կարգով դասավորված են 3 հեկտար տարածքում։
Վերևից արված լուսանկարում երևում են կանգուն քարերի շարքերը, քարակույտերը և դրանց միջով անցնող արահետները, իսկ վերևում՝ վարած դաշտ։








