Մեր ՊատմությունըՀայոց պատմությունը լուսանկարներում
«Նոյի սերունդների ծառը»
№ 1162 · Փաստաթուղթ

«Նոյի սերունդների ծառը»

Պատկերում «Նոյի սերունդների ծառ» կամ «Ժողովուրդների ծառ» կոչվող տոհմածառն է, որը հաճախ հանդիպում է Աստվածաշնչի Ջեյմս թագավորի հրատարակություններում։ Ծառի ճյուղերին գրված են Նոյի որդիների՝ Սեմի, Քամի և Հաբեթի սերունդների անունները՝ Ծննդոց գրքի համապատասխան գլուխների հղումներով։

Ներքևում՝ կենտրոնում, պատկերված է Նոյյան տապանը՝ Ջրհեղեղից հետո նոր մարդկության սկզբի խորհրդանիշը։ Ծառի տակ նշված են երեք մայրցամաքներ՝ Եվրոպա, Ասիա և Աֆրիկա։ Ներքևի երկու կողմերում բացատրական գրություններով շրջանակներ են, իսկ տապանի տակ լատինատառ «Արմենիա» մակագրությունն է, որը ցույց է տալիս տապանի ենթադրյալ իջնելու վայրը։ Դրա տակ մանր տառերով գրված է «Արարատի լեռները»՝ Ծննդոց գրքի 8:4 հղումով։

Աղբյուրի համաձայն՝ այս եզակի գտածոն գտնվում է Անգլիայում։

Արխիվային №
1162
Ժամանակ
Անհայտ
Վայր
Անգլիա
Տարածաշրջան
Այլ վայրեր
Թեմաներ
Արվեստ

Նման նյութեր