Պատմական Հայաստանը՝ ըստ «Բրիտանիկա» հանրագիտարանի
Պատմական Հայաստանի քարտեզ՝ ըստ «Բրիտանիկա» հանրագիտարանի։ Նարնջագույնով նշված է Մեծ Հայքի տարածքը, կանաչով՝ Բյուզանդական Հայաստանը, մանուշակագույնով՝ Կիլիկյան Հայաստանը, իսկ դեղինով՝ այսօրվա Հայաստանի Հանրապետության տարածքը, որը քարտեզի պայմանական նշաններում կոչված է Խորհրդային Հայաստան։
Քարտեզի վրա նշված են պատմական Հայաստանի քաղաքները, Վանա և Ուրմիա լճերը, հարևան երկրներն ու ծովերը, իսկ կետագծով ցույց է տրված Սևրի պայմանագրի համար Վուդրո Վիլսոնի որոշած սահմանը (1920 թ. օգոստոսի 10)։ Ներքևի աջ անկյունում գրված է 1994 թվականը։








