Մեր ՊատմությունըՀայոց պատմությունը լուսանկարներում
Սումգայիթի ջարդի զոհերի հիշատակին, 19881 / 3
№ 1053 · Լուսանկար

Սումգայիթի ջարդի զոհերի հիշատակին, 1988

1988 թ. փետրվարի 27-ին Ադրբեջանական ԽՍՀ Սումգայիթ քաղաքում սկսվեց հայ բնակիչների դեմ ցեղասպանական գործողությունը։ Ջարդը տևեց մի քանի օր։ Այն պատասխան էր Արցախի ժողովրդի՝ Հայաստանի հետ վերամիավորվելու օրինական կամքին։

Սումգայիթում Ադրբեջանի իշխանությունները հանցագործություն կատարեցին մարդկության դեմ։ Սպանվեց 36 հայ (սա արձանագրված թիվն է, իրականում զոհերն ավելի շատ էին), նրանց թվում՝ հղի կանայք, երեխաներ և ծերեր։ Հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին, տասնյակ հազարներ դարձան փախստական։

Նկարում զոհերի լուսանկարներն են՝ ծաղիկներով շրջապատված, իսկ առջևում ռուսերեն պաստառ է՝ «Խորհրդային մամուլը պարտք ունի անմեղ...» խոսքերով։

Արխիվային №
1053
Ժամանակ
1988
Վայր
Սումգայիթ
Տարածաշրջան
Այլ վայրեր
Թեմաներ
Խորհրդային շրջանՑեղասպանություն

Նման նյութեր