Սուրբ Նիկողայոս տաճարը Հյուսիսային Կիպրոսում
Սուրբ Նիկողայոս տաճարը Հյուսիսային Կիպրոսում, որը կառուցել է հայ-լատինական Լուսինյանների արքայատոհմը 1326 թվականին։ Այս տաճարում են թագադրվել Կիլիկյան Հայաստանի վերջին 5 թագավորները։ Թուրքերը տաճարը վերածել են մզկիթի և դրան կից մինարեթ են կառուցել։
Լուսանկարում տաճարի ճակատային մասն է՝ սլաքաձև կամարներով երեք մուտքով, կենտրոնում՝ կլոր, նախշազարդ մեծ պատուհանով։ Ձախ աշտարակին կից մինարեթ է։








