Սուրբ Ծննդյան ներկայացում Ադիս Աբեբայում, 1926
Քրիստոս ծնավ, ավետիս ձեզ և մեզ։
Սուրբ Ծննդյան տեսարան Ադիս Աբեբայի (Եթովպիա) հայկական դպրոցներից մեկում, 1926 թ.։ Թևավոր հրեշտակների զգեստով աղջիկները նվագում են ջութակ և մանդոլինա, թագերով ու կեղծ մորուքներով 3 երեխա ներկայացնում են մոգերին, ձեռնափայտերով մի քանիսը՝ հովիվներին։ Մեջտեղում մսուրի մեջ պառկած է մի փոքր երեխա։
Հետևի ցուցապաստառին ֆրանսերեն գրված է «Հայկական դպրոց», կան նաև հայերեն և եթովպական գրով արձանագրություններ։








