Մեր ՊատմությունըՀայոց պատմությունը լուսանկարներում
Ավարայրի ճակատամարտը, 16-րդ դարի մանրանկար
№ 0985 · Ձեռագիր

Ավարայրի ճակատամարտը, 16-րդ դարի մանրանկար

Ավարայրի ճակատամարտը կամ Վարդանանց ապստամբությունը Հայոց պատմության ամենախոշոր ճակատամարտերից է։ Այն տեղի է ունեցել 451 թ. մայիսի 26-ին կամ հունիսի 2-ին Վասպուրական նահանգի Արտազ գավառի Ավարայրի դաշտում, Տղմուտ գետի ափին (այժմ՝ Իրանի հյուսիսարևմտյան մասում)։

Երբ լուր տարածվեց հայ նախարարների՝ իրենց հավատից հրաժարվելու մասին, քրիստոնյա հոգևորականությունը ժողովրդին ապստամբության հանեց։ Պարսիկներին հաջողվեց հաղթել, բայց նրանք իրենց նպատակին չհասան. հայ ժողովուրդը պահպանեց իր կրոնը։ Վերականգնվեց հայկական ինքնակառավարումը, ազնվականությանը և հոգևորականությանը վերադարձվեցին արտոնությունները, և հայերը պահպանեցին քրիստոնեությունը դավանելու իրավունքը։

Մանրանկարում վերևում փղեր և աղեղնավորներ են, աջում՝ ձիավորներ, ներքևում՝ մարտնչող զինվորներ։

Արխիվային №
0985
Ժամանակ
16-րդ դար
Վայր
Վասպուրական
Տարածաշրջան
Իրան
Թեմաներ
Ձեռագրեր և մանրանկարներԶինվորական պատմությունԱրվեստ

Նման նյութեր