Նուբար փաշա՝ Եգիպտոսի առաջին վարչապետը
Եգիպտոսի առաջին վարչապետը հայ էր՝ Նուբար Նուբարյանը, կամ Նուբար փաշան։ Եվրոպայում կրթություն ստացած և չափազանց խելացի համարվող այս քաղաքական գործիչը մեծ դեր է խաղացել ժամանակակից եգիպտական պետության հիմքերը դնելու գործում։ Թեև բրիտանացիներն աջակցում էին նրան, նա բազմիցս փորձել է պաշտպանել Եգիպտոսի անկախությունը։ Մեծ Բրիտանիան չէր ցանկանում թուլացնել վերահսկողությունը երկրի վրա, և հիասթափված Նուբար փաշան հրաժարվեց վարչապետի պաշտոնից։ Մի քանի տարի անց՝ 1899 թվականին, նա մահացավ Փարիզում։
Նուբար փաշան 50 տարի եղել է Եգիպտոսի պետական ծառայության մեջ, համագործակցել է Մուհամմեդ Ալիի հետ և գործ է ունեցել Նապոլեոն III-ի հետ։
Դիմանկարում նա ֆեսով է, բեղերով, մուգ բաճկոնով և թիթեռ-փողկապով։








