Մեր ՊատմությունըՀայոց պատմությունը լուսանկարներում
Սուրբ Թադեոս վանք
№ 0963 · Հուշարձան

Սուրբ Թադեոս վանք

Սուրբ Թադեոս վանքը (Ղարաքիլիսա) չգործող հայկական վանք է Իրանում՝ Չալդորանի շրջանում, լեռնային վայրում, Մակու քաղաքից 20 կմ հեռու։ Վանքը կրում է Թադեոս առաքյալի անունը, որի ենթադրյալ գերեզմանը գտնվում է վանքի տարածքում։ Ըստ ավանդության՝ առաջին եկեղեցին այստեղ կառուցվել է մեր թվարկության 68 թ.։ Վանքի մասին առաջին տեղեկությունները 7-րդ դարից են։

Գլխավոր տաճարի այժմյան շենքը կառուցվել է 1329 թ.՝ երկրաշարժից ավերված նախորդի տեղում, իսկ մյուս կառույցների մեծ մասը՝ 19-րդ դարի սկզբին։ 2008 թ. վանքն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում՝ «Իրանի հայկական վանքերը» անվան տակ։ Ամեն տարի հուլիսի սկզբին՝ Սուրբ Թադեոսի տոնին, այստեղ ուխտավորներ են գալիս ամբողջ Իրանից։

Լուսանկարում երևում են եկեղեցու 2 կոնաձև գմբեթները, որոնցից մեկը մուգ և բաց քարի շերտերով է, ինչպես նաև պարիսպն ու կլոր աշտարակը։

Արխիվային №
0963
Ժամանակ
Անհայտ
Վայր
Մակու
Տարածաշրջան
Իրան
Թեմաներ
Եկեղեցիներ և վանքերՃարտարապետություն

Նման նյութեր