Թավրիզի հայուհիներ
Թավրիզի հայուհիներ, Իրան։ Արխիվային լուսանկար։
Ծաղկանախշ կամարաձև դռան առջև կանգնած են 3 կին՝ ավանդական տարազով։ Ձախ կողմի կինը ծաղկազարդ երկար զգեստով է, գլխին քող և զարդարուն գլխակապ, կրծքին՝ մետաղադրամներով զարդ։ Մեջտեղի կնոջ դեմքի ստորին մասը ծածկված է սպիտակ կտորով, ձեռքին ուլունքաշար է։ Աջ կողմի կինը մուգ բաճկոնով է, գլխին՝ գլխարկ և գլխաշոր։








