Մեր ՊատմությունըՀայոց պատմությունը լուսանկարներում
Արարատի առաջին նվաճողները՝ Պարրոտ և Աբովյան
№ 0911 · Կտավ

Արարատի առաջին նվաճողները՝ Պարրոտ և Աբովյան

Լեռնագնացության համաշխարհային պատմության մեջ Յոհան Ֆրիդրիխ Պարրոտը և Խաչատուր Աբովյանը համարվում են Արարատ լեռան առաջին նվաճողները։ 1829 թվականի հոկտեմբերի 9-ին (հին տոմարով՝ սեպտեմբերի 27-ին) նրանք առաջին անգամ բարձրացան Արարատի ամենաբարձր՝ արևմտյան գագաթը (5156 մ)։

Խումբը գլխավորում էր Սանկտ Պետերբուրգի կայսերական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, Դորպատի համալսարանի պրոֆեսոր Պարրոտը։ Նրա օգնականների և ուղեկցողների հետ խմբում էր նաև 24-ամյա ազգագրագետ Խաչատուր Աբովյանը՝ հետագայում հայտնի գրող, նոր հայ գրականության հիմնադիր և մանկավարժ։

Նկարում երկուսի դիմանկարներն են՝ ծաղկազարդ շրջանակներում, իսկ տակը՝ մակագրություններ. «Ֆ. Պարրոտ, 1791–1841» և «Խ. Աբովյան, 1804 կամ 05 – 1848 ապր. 2»։

Արխիվային №
0911
Ժամանակ
Անհայտ
Վայր
Արարատ լեռ
Տարածաշրջան
Արևմտյան Հայաստան
Թեմաներ
ԱնձինքԱրվեստ

Նման նյութեր