Հանրային գրադարանի ընթերցասրահը
Հանրային գրադարան։ 1939 թվականից Մատենադարանը գտնվում էր Հանրային գրադարանի շենքում։ Մատենադարանի շենքի կառուցումը Երևանում սկսվեց միայն 1945 թվականին և ավարտվեց 1957-ին, իսկ երկու տարի անց Մատենադարանը տեղափոխվեց նոր շենք։
Լուսանկարում ընթերցասրահ է. երկար սեղանի շուրջ նստած երեխաներ և պատանիներ գրքեր ու թերթեր են կարդում։ Պատերի երկայնքով ապակեդռնակ գրապահարաններ են։ Ներքևում հայերեն մակագրություն կա, որը լիովին ընթեռնելի չէ։








