Մեր ՊատմությունըՀայոց պատմությունը լուսանկարներում
Կարսի անկումը, 1920
№ 0902 · Լուսանկար

Կարսի անկումը, 1920

1920 թվականի հոկտեմբերի 30-ին ընկավ հայկական Կարս քաղաքը։ Կարսի անկումը Հայաստանի պատմության ամենացավալի էջերից է։ Իր աշխարհագրական դիրքի և առկա զենքի շնորհիվ Կարսը կարող էր ամիսներ շարունակ դիմադրել և էապես խանգարել թշնամու ծրագրերին։

Անկման անմիջական պատճառներից էր անհուսությունը. զինվորականները գիտակցում էին, որ կռվում են բոլշևիկա-թուրքական միացյալ ուժի դեմ։ Հայկական բանակում ծառայող բրիտանացի Օլիվեր Բոլդուինը իր հուշերում գրել է, որ Կարսի բերդից քեմալական բանակի վրա կրակել են ընդամենը երկու թնդանոթ՝ մեկական անգամ։ Հայաստանի Հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի խոսքով՝ ծայրաստիճան հոգնած ժողովուրդը ուզում էր հավատալ բոլշևիկների խոստումներին, իսկ տեսնելով, որ իր դեմ կռվում են և՛ ռուսները, և՛ թուրքերը, հուսահատվել էր։

Լուսանկարում ձյունածածկ քաղաք է՝ բլրի վրա բերդով, քարե կամրջով և առաջին պլանում ձիալծ կառքերով։

Արխիվային №
0902
Ժամանակ
Անհայտ
Վայր
Կարս
Տարածաշրջան
Արևմտյան Հայաստան
Թեմաներ
Արևմտյան ՀայաստանԶինվորական պատմություն

Նման նյութեր