Այնթապի Սուրբ Աստվածածին եկեղեցին
Այնթապի Սուրբ Աստվածածին եկեղեցին հիմնվել է 1892 թվականին։ Աղբյուրի համաձայն՝ այն նախագծել է սուլթան Աբդուլ Համիդ II-ի ճարտարապետ Սարգիս Պալյանը։ 1915 թվականին Այնթապի մինչև 32 000 հայ՝ քաղաքի 36 000 քրիստոնյա բնակչության գրեթե ամբողջը, աքսորվել է Սիրիայի քաղաքներ, այդ թվում՝ Դեյր-էզ-Զոր։ Եկեղեցին կնքվել է 1915 թվականի օգոստոսի 22-ին, ներսի ունեցվածքը տեղափոխվել է մեծ ախոռ և վաճառվել աճուրդով։
1920 թվականին (այլ տվյալներով՝ 1930-ին) եկեղեցին վերածվել է բանտի, իսկ 1984 թվականին՝ «Քուրթուլուշ» մզկիթի։
Հին բացիկի վրա ֆրանսերեն գրված է՝ «Այնթապ (Թուրքիա) – Քաղաք, եկեղեցի և միջնաբերդ»։ Երևում է երկգույն քարաշարով եկեղեցին՝ պատուհաններով գմբեթով և զանգակատնով, իսկ հետևում՝ քաղաքը և բլրի վրա միջնաբերդը։








