«Մասիս» ֆաբրիկայի կոշիկների գովազդ
Ասում են, թե Խորհրդային Միությունում գովազդ ընդունված չէր, բայց այս լուսանկարն ապացուցում է հակառակը։ Գովազդվում են հայկական «Մասիս» ֆաբրիկայի կոշիկները։
Վանդակավոր հագուստով, գանգուր մազերով երիտասարդ կինը նստած է հատակին՝ շրջապատված բազմաթիվ կոշիկներով, հիմնականում կանացի բարձրակրունկ կոշիկներով և սանդալներով։








