Մեր ՊատմությունըՀայոց պատմությունը լուսանկարներում
Բերդ պարը
№ 0835 · Լուսանկար

Բերդ պարը

Բերդը յուրօրինակ հայկական պար է, որի անունը նշանակում է «ամրոց»։ Պարի գլխավոր տեսարանը տևում է ընդամենը մի քանի վայրկյան, բայց արժե տեսնել այն։ Մեծ մասամբ պարում են 2 հարկով, բայց երբեմն կարելի է տեսնել նաև պարողներից կազմված «եռահարկ» ամրոց։

Աղբյուրի համաձայն՝ Բերդ պարի ակունքները հասնում են նախաքրիստոնեական ժամանակներ՝ «գմբեթախաղ» կոչվող խաղերին, որոնք տարածված էին պատմական Հայաստանի Վասպուրական նահանգում։ Բերդը սրբազան պաշտպանական պար է, որը պարում էին տարին մեկ անգամ՝ բերքահավաքից հետո։

Լուսանկարում բեմի վրա պարողները 2 հարկով «ամրոց» են կազմել։ Ներքևում մուգ կարմիր տարազով տղաներ են, իսկ նրանց ուսերին կանգնած են սև և ոսկեգույն զարդանախշերով տարազով 8 տղա։

Արխիվային №
0835
Ժամանակ
Անհայտ
Վայր
Անհայտ
Տարածաշրջան
Հայաստան
Թեմաներ
ԵրաժշտությունՏարազ

Նման նյութեր