Սթոունհենջը և նրա կառուցողների ծագումը
Լուսանկարում Սթոունհենջն է՝ կանաչ դաշտում կանգնած հսկա քարե սյուներ, որոնցից մի քանիսի վրա դրված են հորիզոնական քարե սալեր։
Ամերիկացի և բրիտանացի գիտնականների միջազգային խումբը եկել է այն եզրակացության, որ Սթոունհենջը կառուցել են մարդիկ, որոնք Բրիտանիա են եկել Միջերկրական ծովի կողմերից 6000 տարի առաջ։ Հետազոտողները վերլուծել են Սթոունհենջի մոտ 4–5 հազար տարի առաջ ապրած մարդկանց ԴՆԹ-ն։ Ըստ այդ թեստի՝ բրիտանացիները կապ չունեն Սթոունհենջի կառուցման հետ, իսկ կառուցողների գենետիկան համընկնում է Հունաստանի և Հայկական լեռնաշխարհի տարածքներում ապրած մարդկանց գենետիկային։
Մասնագետների կարծիքով՝ այդ մարդիկ Բրիտանիա են հասել մոտ 6000 տարի առաջ, երբ Հունաստանի և Հայկական լեռնաշխարհի տարածքում տարածվում էր մինոսյան մշակույթը։








