Մեր ՊատմությունըՀայոց պատմությունը լուսանկարներում
Հայ կամավորական ջոկատի դրոշը
№ 0826 · Առարկա

Հայ կամավորական ջոկատի դրոշը

1826–1828 թվականների ռուս-պարսկական պատերազմում ռուսական բանակի շարքերում կռվել է ավելի քան 8000 հայ զինվոր, որոնցից ավելի քան 1500-ը՝ հեծյալներ։ Նկարում այդ պատերազմին մասնակցած հայ կամավորական ջոկատներից մեկի դրոշն է։

Վերևում բացված թևերով արծիվ է, ներքևում՝ խաչաձև դրված դրոշներ և նիզակներ, իսկ կենտրոնում՝ վահան, որի վրա դեմքի պատկեր կա։ Վերևում և ներքևում հայերեն մակագրություններով ժապավեններ են։ Պատկերի տակ տպված ռուսերեն մակագրությունը կրկնում է նույն տեղեկությունը։

Արխիվային №
0826
Ժամանակ
1826–1828
Վայր
Անհայտ
Տարածաշրջան
Հայաստան
Թեմաներ
Զինվորական պատմություն

Նման նյութեր