Գյուտարար Ասատուր Սարաֆյանը (Օսկար Բենքեր)
Ասատուր Սարաֆյանը ամերիկահայ է, որը ստեղծել է ավտոմատ փոխանցման տուփը։ Արտոնագրում նշված է ամերիկացի Օսկար Բենքերի անունը, սակայն նրա իրական անունը Ասատուր Սարաֆյան է։ Մոտ 8 տարի նա պայքարել է ավտոմեքենա արտադրող ընկերությունների դեմ՝ պաշտպանելով իր հեղինակությունը։ Ի վերջո նրա առաջարկն ընդունվեց, և «Ջեներալ Մոթորս» ընկերությունը, որը մինչ այդ կիրառում էր բազմաթիվ թերություններով կիսաավտոմատ տուփ, առաջինը սկսեց կիրառել ավտոմատ տուփեր։ Գյուտն արտոնագրվել է 1935 թ.։
Սարաֆյանը ծնվել է 1895 թ.։ Նրա ընտանիքը փրկվել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից և տեղափոխվել Չիկագո, որտեղ նա փոխեց անունը և աշխատանքի անցավ արհեստանոցում։ Նա հորինել է նաև արհեստանոցների համար երկու գործիք՝ խարտոցող հաստոց և մասերը քսայուղելու ներարկիչ-ատրճանակ։
Լուսանկարում ակնոցավոր տարեց տղամարդը՝ կոստյումով և ծրարը ձեռքին, նայում է թերթերի կտրվածքներով և անգլերեն գրություններով ցուցատախտակին։








