Հայ տղամարդ Թիֆլիսից, մոտ 1910-ական թթ.
Հայ տղամարդ Թիֆլիսից (Թբիլիսի), մոտավորապես 1910-ական թվականներ։
Դիմանկարն արված է միագույն ֆոնի վրա։ Տղամարդը թավ, ոլորված բեղերով է։ Նա հագել է կանգուն օձիքով արխալուղ, իսկ վրայից՝ եզրերը զարդակարված, բաց կախ թևքերով վերնազգեստ։ Կրծքին կախված է ծոպով շղթա, մեջքին՝ գոտի։








