Սաղմոսավանքի պատի հատված՝ խաչքարերով
Հայկական Սաղմոսավանքի հատված։ Վանքը հիմնադրվել է 1215 թվականին։
Սաղմոսավանքը Հայ առաքելական եկեղեցու վանք է Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղի արևելյան ծայրին։ Վանքի գլխավոր շինությունները կառուցել է իշխան Վաչե Վաչուտյանը։ Համալիրը բաղկացած է իրար կից 4 հիմնական կառույցից, որոնց թվում են Սուրբ Սիոն եկեղեցին, գրատունը և մեծ գավիթը։
Լուսանկարում վանքի պատն է՝ մեջն ագուցված խաչքարերով, որոնցից 2-ը կամարավոր խորշերում են։








