Անալոգ տիեզերագնացների փորձարկում Արմաշի մոտ
Հայաստանում Վյուրցբուրգի համալսարանի մասնագետները սկսել են 6 «անալոգ տիեզերագնացների» փորձարկումը՝ դեպի Մարս ապագա մարդատար թռիչքների ծրագրի շրջանակում։ Փորձը անցկացվում է Արմաշ գյուղի մոտ, դրան մասնակցում է նաև մի հայ ֆիթնես մարզիչ։ Ծրագրում ընդգրկված են 26 երկրի ավելի քան 200 գիտնական։ Կադրերը՝ Ավստրիական տիեզերական գործակալության։
Լուսանկարում 7 մարդ կանգնած է քարքարոտ լանջին՝ սարքավորումներով բեռնված չորսանիվ մեքենայի շուրջ, որի վրա ռոբոտային թև և դյուրակիր համակարգիչ կա։








