Վարդան Մամիկոնյանի կաղնին, 1959
Վարդան Մամիկոնյանի կաղնին աշխարհի ամենահին ծառերից մեկն էր։ Այն գտնվում էր Հայաստանում՝ Ակնաղբյուր գյուղի մոտ։ Հայտնի է նրանով, որ այն տնկել է Վարդան Մամիկոնյանը՝ 451 թ. մայիսի 26-ի Ավարայրի ճակատամարտից առաջ։ 1975 թ. ծառին կայծակ է խփել, և այն տապալվել է։ Ծառն այդ ժամանակ 1524 տարեկան էր։
Լուսանկարն արվել է 1959 թ.։ Մոտ 15 տղամարդ կանգնած ու նստած են ծառի հսկայական բնի և արմատների վրա ու կողքին, նրանցից մի քանիսը տարեց են՝ ձեռքներին գավազաններ։ Լուսանկարը գունավորված է։








