Հայկական վերմեյ կրծքազարդ, 19-րդ դար
Հայկական վերմեյ կրծքազարդ, 19-րդ դար։
Վերմեյը տեխնիկա է, որն առաջացել է 19-րդ դարում, երբ 925 հարգի արծաթը պատում էին ոսկով։ Վերմեյը նույնպես պատրաստվում է ոսկեջրմամբ, սակայն պահանջում է ոսկու ավելի հաստ շերտ։ Դրա մյուս անվանումը ոսկեջրած արծաթ է։
Կրծքազարդը խաչաձև է, վերևում ունի ցանցաձև ծաղկազարդ մաս։ Խաչի վրա 6 կլոր, եզրազարդ ագուցվածք է՝ բաց գույնի քարերով, իսկ դրանց միջև՝ մանր աստղաձև զարդեր։








