Արծաթե ֆիլիգրանային դրամապանակ
Արծաթե ֆիլիգրանային դրամապանակ, 19-րդ դար։ Պահվում է Երևանի Ժողովրդական արվեստի թանգարանում։
Դրամապանակն ունի շղթայից բռնակ և վերևում փական։ Կենտրոնում թերթիկավոր ծաղկի ձևով զարդանախշ է՝ մեջտեղում հարթ վահանակով, անկյուններում պարուրաձև վարդյակներ են, իսկ եզրերը զարդարված են հատիկավոր շարքերով։








